Ռոբերտ Գալոյանը նշանակվել է կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ10 փետրվարի 2012 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Գալոյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ռոբերտ Գալոյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին Երևանում: 1981թ. ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1985թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա և կազմակերպում ֆակուլտետը: 1985-1991թթ. աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես տնտեսագետ: 1991-2012 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում, նախ որպես տեսուչ, այնուհետև 1997-ից եղել է Հարկային պետական տեսչության պետի աշխատակազմի ղեկավար, Սպանդարյանի հարկային տեսչության պետ, օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ: 2009թ. նշանակվել է օպերատիվ հետախուզության վարչության պետ: Հարկային ծառայության գնդապետ է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել |