ԱՄՆ-ն ավարտին է հասցնում հակաբունկերային ավիառումբերի մշակումը![]() 10 փետրվարի 2012 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնը ստացել է Կոնգրեսի համաձայնությունը իր բյուջեում միջոցների վերաբաշխմանը` այսպես կոչված հակաբունկերային ավիառումբերի` զինանոցում ամենահզոր ոչ միջուկային զենքի անհետաձգելի մշակումն ավարտին հասցնելու համար: «Հարցումը շտապ էր»,- հաստատել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Էլիզաբեթ Ռոբբինսը: Մերձավոր Արևելքի հարցերի Կոնգրեսի Հետազոտական ծառայության մասնագետ Քեննեթ Կացմանը գտնում է, որ այդ քայլը կարող է կապված լինել այն բանի հետ, որ հունվարի 9-ին Իրանը հայտարարեց Ֆորդու ստորգետնյա օբյեկտում ուրանի հարստացման աշխատանքները մեկնարկելու պատրաստակամության մասին: Ֆորդուն համարվում է շատ լավ ամրացված օբյեկտ, և Կացմանը կարծիք է հայտնել, որ «Թեհրանը փորձեր առաջ տանել իր միջուկային ծրագիրը, ապա հենց այդ հարթակում», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |