Պաբլո Պիկասսոյի «Նստած կինը» նկարը փորձել են անօրինական դուրս տանել Չեխիայից

PanARMENIAN.Net - Պրահայի Ռուժիցե միջազգային օդանավակայանի մաքսատան աշխատողները կանխել են երկրից Պաբլո Պիկասսոյի «Նստած կինը» նկարի դուրս բերումը: Կտավը գտնվել է մայրաքաղաքի անվանի արվեստաբան Յան Տրժեշտիկի իրերի մեջ, որը մեկնում էր Ցյուրիխ: Նրա մոտ եղել են կտավի տեղափոխումը թույլատրող փաստաթղթեր, սակայն մաքսային ծառայության աշխատողները դրանք կասկածելի են գտել, որի արդյունքում նա ձերբակալվել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:Այն դեպքում, եթե Յան Տրժեշտիկը մեղավոր ճանաչվի, նրան կսպառնա երկու տարվա ազատազրկում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---