ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կայցելեն փետրվարի վերջում![]() 11 փետրվարի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու կայցելեն փետրվարի վերջում: Այդ մասին հայտնում է Salam News-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Աղբյուրի համաձայն, Բաքվում համանախագահները մի շարք հանդիպումներ կունենան ու կքննարկեն Սոչիում հունվարի 23-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից բխող հարցեր: Ինչ վերաբերում է նրան, թե կայցելեն արդյոք համանախագահները Երևան, ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը PanARMENIAN.Net ին հայտարարել է, որ «համանախագահների Հայաստան այցելության մասին կհայտարարվի սահմանված ժամկետում»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |