Պուտինը կարող է լուծարել «Միասնական Ռուսաստանը» ընտրություններից հետո

Պուտինը կարող է լուծարել «Միասնական Ռուսաստանը» ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարաչապետ Վլադիմիր Պուտինը կարող է լուծարել «Միասնական Ռուսաստանը» մարտի 4-ի ընտրություններից հետո: Արդիականացված քաղաքական կազմակերպությունը նոր անվանում կստանա, նոր լոգոտիպ ու առաջնորդներ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրների վրա:

«Միասնական Ռուսաստանի» ներկայացուցիչ Նատալյա Վիրտուոզովան նշել է, որ տեղյակ չէ նման ծրագրերի մասին: Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երբեք չի լսել նման մտադրության մասին:

Այս շաբաթ Վ.Պուտինի նախընտրական շտաբը քարոզչական բրոշյուր է պատրաստել, որը նախատեսված է շտաբերի պետերի ու վստահված անձանց համար: Հեղինակները «լուրջ զտման» մասին են խոսում կուսակցության շարքերում, քննադատելով «Միասնական Ռուսաստանը», որտեղ շատ կարիերիստներ են հավաքվել:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---