Վրացիների փողը չի բավականացրել Էլթոն Ջոնի համար

Վրացիների փողը չի բավականացրել Էլթոն Ջոնի համար

PanARMENIAN.Net - «Իսթերն փրոմոուշեն» ընկերությունը փոշմանել է Վրաստան բերել Էլթոն Ջոնին, հաղորդում է Գրուզիա օնլայնը: Պատճառը ֆինանսական միջոցների անբավարար լինելն է նման մեծության աստղի համերգը կազմակերպելու համար:

Ընկերության ղեկավարներից մեկի՝ Կախա Կանդելակիի խոսքով, բանակցություններն արդեն գտնվել են եզրափակիչ փուլում, համերգի կոնկրետ ամսաթիվ է եղել՝ 2012-ի հուլիսի 6, սակայն չեն գտնվել հովանավորներ, որոնք կկարողանային ֆինանսավորել համերգը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---