Եմենի անկարգությունները պատկերող լուսանկարը ճանաչվել է լավագույնը World Press Photo մրցույթում

Եմենի անկարգությունները պատկերող լուսանկարը ճանաչվել է լավագույնը World Press Photo մրցույթում

PanARMENIAN.Net - Իսպանացի Սամուել Արանդան դարձել է ֆոտոլրագրության աշխարհի խոշորագույն

World Press Photo մրցույթի հաղթող: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է նրա լուսանկարը, որն արվել է Եմենի անկարգությունների ընթացքում: Լուսանկարում պատկերված է փարաջայով կին, ով գրկում է վիրավորին: Այս լուսանկարն ընտրվել է ավելի քան 10 հազար լուսանկարներից, որոնց հեղինակները 124 երկրների 5247 լուսանկարիչներ են: Մրցույթի արդյունքները հայտարարվել են Ամստերդամում:

Ժյուրիի անդամներից մեկի խոսքով, լուսանկարն արտացոլում է իրավիճակը, որը բնորոշ է եղել Եմենին, Եգիպտոսին, Սիրիային, Թունիսին, Լիբիային: Հանձնաժողովի նախագահ Էյդան Սալլիվանն ընդգծել է, որ «այն ներկայացնում է կարեկցանք, որը ցուցաբերվել է հակամարտության ընթացքում»: Հաղթող լուսանկարը հրապարակվել է «Նյու Յորք թայմս» ամսագրում:

World Press Photo ֆոտոլրագրության մրցույթն անցկացվում է սկսած 1955թ-ից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---