Amnesty International. Սիրիական Հոմսում հումանիտար աղետ է

Amnesty International. Սիրիական Հոմսում հումանիտար աղետ է

PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է Սիրիայի Հոմս քաղաքում հումանիտար աղետի մասին: Իրավապաշտպան շարժման ներկայացուցիչները կոչ են արել այն երկրներին, որոնք ճնշում են գործադրում Դամասկոսի վրա, նպաստել արյունահեղության կասեցմանը: Ութերորդ օրն է քաղաքում ականներ են պայթում: «Մենք ունենք Հոմսում սպանված 250 մարդու անունները, նրանցից 17-ը երեխաներ են: Մենք նույնիսկ տեսել ենք, թե ինչպես են ռմբակոծում դաշտային հոսպիտալները», ասվում է նրանց ուղերձում:

Մի քանի շաբաթ առաջ Սիրիայում սպանվեց Կարմիր կիսալուսնի» տեղական բաժանմունքներից մեկի ղեկավար դոկտոր Աբդուլռազակ Ժբերոն: Իշխանություններն ու ընդդիմությունը մեղքը գցում են միմյանց վրա, երկրում անկախ տեղեկատվության աղբյուրներ չկան, հայտնում է Euronews-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---