Ջեյմս Ապպատուրայ. Ադրբեջանի իշխանությունները երբեք էլ չեն ասել, որ ցանկանում են ՆԱՏՕ-ին անդամակցել

Ջեյմս Ապպատուրայ. Ադրբեջանի իշխանությունները երբեք էլ չեն ասել, որ ցանկանում են ՆԱՏՕ-ին անդամակցել

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցությանը հարցը երբեք չի բարձրացվել դաշինքի շրջանակներում: Ինչպես հայտնում է Զերկալո.ազ-ը, այս մասին հայտարարել է Բաքու այցելած Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները երբեք չեն ասել, որ ցանկանում են ՆԱՏՕ-ին անդամակցել;

Նա նաև նշել է, որ Ադրբեջան-ՆԱՏՕ ձևաչափի համագործակցությունը չի հակասում նաև Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափի համագործակցությանը:

Ապպատուրայը նաև Ալիևին հրավիրել է Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Ապպատուրայի խոսքով, ռազմա-քաղաքական բլոկը բարձր է գնահատում պաշտոնական Բաքվի հետ, ռազմականից բացի, համագործակցությունը այլ ոլորտներում ևս:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---