Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը փետրվարի 12-ին hետաձգվել է առատ ճյան պատճառով![]() 11 փետրվարի 2012 - 17:05 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի հրամանով հետաձգվել է Երևան-Թբիլիսի միջազգային գնացքի մեկնումը: Գնացքը պետք է մեկներ «Երևան» կայարանից փետրվարի 12-ին, ժամը 22:35-ին: Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ջաջուռ-Մայիսյան հատվածում ստեղծված ծանր պայմանների պատճառով երեկ նույնպես հետաձգվել է Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը: Երևան-Թբիլիսի գնացքը մեկնել է այսօր` 9:00-ին: «ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման և գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշեր մաքրման աշխատանքներ կատարում էին հատուկ տեխնիկան և ՀԿԵ 60 աշխատողներ` ՀՀ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ: Ներկա ժամանակ ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են Ջաջուռ-Մայիսյան հատվածում: Ամբողջ գիշերվա ընթացքում անցնում էին «ՀԿԵ» ՓԲԸ ղեկավարության հատուկ խորհրդակցությունները` գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի նախագահությամբ: Ընկերությունը լրացուցիչ կտեղեկացնի իրավիճակի զարգացումների մասին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |