Սքոթ Բրուքսը կգլխավորի Արևմտյան հավաքականի համաժողովը ԲԱԱ բոլոր աստղերի խաղի ժամանակ

Սքոթ Բրուքսը կգլխավորի Արևմտյան հավաքականի համաժողովը ԲԱԱ բոլոր աստղերի խաղի ժամանակ

PanARMENIAN.Net - «Օկլահոմայի» գլխավոր մարզիչ Սքոթ Բրուքսը կգլխավորի Արևմտյան հավաքականի համաժողովը ԲԱԱ բոլոր աստղերի խաղի ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 26-ին Օրլանդոյում: Այս մասին հայտնում է ԲԱԱ պաշտոնակակն կայքը: Ներկայումս Արևմտյան հավաքականի համաժողովի առաջատարը «Թանդերն» է, որը 27 հանդիպումներից 21-ում հաղթանակ է տարել:

Արևմուտքի հավաքականում կխաղան Քևին Դյուրանտը և Ռասսել Ուեսթրուքը Արևմուտքի մեկնարկային հնգյակում ներառված են Քոբի Բրայանտը, Քրիս Փոլը, Քևին Դյուրանտը, Բլեյք Գրիֆֆինը, Էնդրյու Բայնումը: Պահեստայիններն են Դիրք Նովիցկին, Լամարկուս Օլդիրջը, Մարկ Գազոլը, Քևին Լավը, Սթիվ Նեշը, Թոնի Փարքերը և Ռասսել Ոիեսթբրուքը:

Արևելյան հավաքականի համաժողովի ղեկավարը կհայտարարվի փետրվարի 15-ին: Ղեկավար կընտրվի նա, ով այդ պահին կգլխավորի Արևելքի վարկանշային աղյուսակը:

Արևելքի մեկնարկային հնգյակում ներառված են Կարմելո Էնթոնին, Դերրիկ Ռոուզը, Դուեյն Ուեյդը, Լեբրոն Ջեյմսը, Դուայթ Հովարդը:

Պահոստայիններն են Քրիս Բոշը, Լուոլ Դենգը, Ռոյը Հիբբերթը և այլք:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---