«Կարին» համույթը Լոս Անջելեսում կմասնակցի Տեարնընդառաջի տոնակատարությանը

«Կարին» համույթը Լոս Անջելեսում կմասնակցի Տեարնընդառաջի տոնակատարությանը

PanARMENIAN.Net - «Կարին» ավանդական երգի և պարի համույթը համերգով ելույթ է ունենալու ԱՄՆ-ում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց խմբի անդամներից մեկը, խումբը ԱՄՆ է մեկնել փետրվարի 10-ին և վերադառնալու են հայրենիք 10 օր հետո:

Խումբը հյուրախաղերի է մեկնել Լոս Անջելեսի հայ համայնքի հրավերով, որտեղ մասնակցելու է Տեարնընդառաջի տոնակատարությանը, իսկ փետրվարի 17-ին ելույթ է ունենալու համերգով:

Համույթն անցած տարի ելույթ է ունեցել Իսպանիայի Աշխարհի ժողովուրդների պարի փառատոնում, ինչպես նաև մեծ հաջողությամբ իրականացրել «Մեր պարերը և մենք» ծրագիրը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---