Պերուում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել![]() 12 փետրվարի 2012 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր Պերուի հարավային հատվածի ափին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 04:28-ին (մսկ 12:28): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Իկա քաղաքից 247 կիլոմետր հարավ-արևելք: Երկրաշարժի օջախը 75,2 կմ խորության վրա էր: Առայժմ զոհերի և ավերածությունների, ինչպես նաև ցունամիի վտանգի մասին տվյալներ չկան: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |