Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը չի ներկայացվել ՄԱԿ-ին![]() 12 փետրվարի 2012 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի անդամներին չի ներկայացրել Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը, որն օժանդակում է երկրում արյունահեղությունտ դադարեցնելու վերաբերյալ Արաբական պետությունների լիգայի ծրագրին, գրում է Reuters-ը: Նախօրեին հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի անդամներին են ներկայացրել Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը: Այն պարունակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված առաջարկ՝ Սիրիայի վերաբերյալ հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ: Բանաձևի վերաբերյալ քվեարկությունը կարող է տեղի ունենալ մյուս շաբաթվա վերջին: Սիրիայում Ասադի վարչակարգի դեմ ապստամբությունը սկիզբ է առել 2011թ. մարտին: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, բախումներում զոհվածների ընդհանուր թիվը գերազանցել է 6 հազարը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |