«Ալ-Կայիդայի» առաջնորդը չի վստահում Արևմուտքին և արաբական պետությունների կառավարություններին12 փետրվարի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Ալ-Կայիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրին սիրիացիներին կոչ է արել Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարում չվստահել Արևմուտքին և արաբական պետությունների կառավարություններին, հաղորդում է Associated Press-ը: «Սիրիան օր օրի արյունահոսում է, իսկ մսագործ և մսագործի որդի Բաշար Ասադը չի կարողանում կանգ առնել: Բայց մեր մարդկանց դիմադրությունը Սիրիայում աճում է, չնայած արյունահեղությանը»,- հայտնել է նա: Իսլամիստական կայքերից մեկում տեղակայվել է «Առա՛ջ, Սիրիայի առյուծնե՛ր» խորագրով 8-րոպեանոց տեսահոլովակ: Այսօր այդ հոլովակը հայտնաբերել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը զբաղվում է ծայրահեղական ռեսուրսների մոնիթորինգով: «Ալ-Կայիդայի» առաջնորդը Թուրքիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի և այլ երկրների մահմեդականներին կոչ է արել «եղբայրներին Սիրիայում» ցուցաբերել ցանկացած օգնություն, սակայն այդ խնդրանքը չի տարածվում արևմտյան և արաբական պետությունների կառավարությունների վրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |