Եվրոպայում սառնամանիքը կպահպանվի մինչև փետրվարի վերջը![]() 12 փետրվարի 2012 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում արդեն երկրորդ շաբաթը շարունակվող անկանոն սառնամանիքին զոհ է գնացել առնվազն 500 մարդ: Մեծ հավանականությունը, որ զրոյից ցածր ջերմաստիճանը կպահպանվի մինչև փետրվարի վերջը: Նման կանխատեսումներ են կատարում օդերևութաբանները, գրում է Euronews-ը: Ռումինիայի գյուղերում սառը եղանակի գերին են դարձել հազարավոր մարդիկ: Բոլորը մնացել են առանց սննդի, ջրի և բժշկական օգնության: Իտալիայի հարավային և կենտրոնական որոշ շրջաններում ձյան ծածկի բարձրությունը հասնում է կես մետրի: Շաբաթ օրը Ռիմինիի արվարձաններից ավելի քան 200 մարդ է տարհանվել: Ֆրանսիայում ջերմաչափի սյունը կրկին իջել է մինչև -16°C: Այդպիսի սառնամանիք երկրում չէր եղել 1985 թվականից ի վեր: Առնվազն 14 հոգի է զոհվել: Տուժել են նաև ռեգբիի հազարավոր երկրպագուներ. վատ եղանակի պատճառով Ֆրանսիայի և Իռլանդիայի թիմերի միջև հանդիպումը հետաձգվել է: Կորսիկան ձյան տակ կմնա առնվազն ևս մեկ գիշեր: Երթևեկությունը կղզում բավական դժվարացել է, ավիաչվերթների մեծ մասը հետաձգվել է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |