Ադելը ստացել է Grammy-ի վեց մրցանակ

Ադելը ստացել է Grammy-ի վեց մրցանակ

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Grammy»-ի 54-րդ մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հերոսը դարձավ բրիտանացի երգչուհի Ադելը. նա հաղթեց բոլոր վեց անվանակարգերում, որոնցում առաջադրվել էր:

Մասնավորապես, Ձայնագրության ամերիկյան ակադեմիան «Rolling In The Deep» երգը ճանաչեց տարվա լավագույն երգ և լավագույն ձայնագրություն, 23-ամյա բրիտանուհու ալբոմը դարձավ տարվա լավագույն ալբոմ:

2011-ի լավագույն նոր կատարող անվանակարգում հաղթող ճանաչվեց Ջասթին Վերնոնի Bon Iver նախագիծը:

5 մրցանակ ստացավ Foo Fighters խումբը, այդ թվում՝ «Լավագույն ռոք ալբոմ» «Wasting Light» ձայնասկավառակի համար: Լավագույն ռեփ ալբոմ ճանաչվեց Քանյե Ուեսթի «My Beautiful Dark Twisted Fantasy»-ն: Grammy-ի մրցանակաբաշխությունը սկսվեց Ուիթնի Հյուսթոնի համար կոլեկտիվ աղոթքով, ով վախճանվել էր փետրվարի 11-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---