Հայ շախմատիստներից Aeroflot Оpen-ում ամենաբարձր տեղում է Հրանտ Մելքումյանը

Հայ շախմատիստներից Aeroflot Оpen-ում ամենաբարձր տեղում է Հրանտ Մելքումյանը

PanARMENIAN.Net - Շախմատի Aeroflot Оpen փառատոնի 6-րդ տուրում գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն ոչ ոքի խաղաց Ռինատ Ջումաբաևի (Ղազախստան) հետ, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը միավորները կիսել է Բարտոշ Սոչկոյի (Լեհաստան) հետ:

Միակ պարտությունը կրել է Հրանտ Մելքումյանը, նա պարտվել է իտալացի Ֆաբիանո Կարուանեին: Մելքումյանը 4 միավորով 14-րդ տեղում է, Գրիգորյանը 3,5 միավորով 38-րդ տեղում է, իսկ Հակոբյանը 3 միավորով 47-րդ տեղում է:

Aeroflot Оpen-ի մրցանակային ֆոնդը 125.000 եվրո է: Երեք Open մրցաշարեր կազմվելու են մասնակիցների վարկանիշերին համապատասխան: Մրաշարերեն անցկացվելու են շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում А խումբը, որտեղ վարկաիշը 2550-ից բարձր պետք է լինի և որին հաճախ մասնակցում են մի շարք Էքստրա-դասի շախմատիստներ:

Փառատոնին Open մրցաշարերից բացի, անցկացվելու է նաև բլից մրցաշար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---