Եվրոպացի գիտնականները պարզել են, որ Վեներան այդքան արագ չի պտտվում, որքան համարվում էր![]() 13 փետրվարի 2012 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Եվրոպացի գիտնականների խմբին հաջողվել է պարզել, որ Վեներան այդքան արագ չի պտտվում, ինչպես համարվում էր նախկինում: Առավոտյան աստղի պտույտի ընթացքը, նոր հաշվարկների համաձայն, կազմում է 243,023 երկրային օր, ինչը 6,5 րոպեով ավել է, քան նշվում էր նախկին տվյալներում: Անցած դարի 90-ականներին Magellan տիեզերական սարքն օգնել էր սահմանել, որ Վեներայի պտույտի շրջանը կազմում է 243,0185 երկրային օր: Նոր չափումները հաջողվել է ստանալ Venus Express եվրոպական արբանյակի շնորհիվ: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ VIRTIS սպեկտրոմետրը նկատել է, որ ռելիեֆի հետազոտվող օբյեկտները 20 կմ-ով շարժվել են այն տեղից, որտեղ սպասվում էր նրանց հայտնվելը Magellan տիեզերանավի հաշվարկների համաձայն: Սխալն ուղղելու համար մասնագետները սահմանել են Վեներայի օրվա նոր տևողություն՝ 243,023 ± 0,002 երկրային օր, գրում է Պրավդա.ru-ն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |