ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջորջ Ռադանովիչը եւ Ադամ Շիֆը Կոնգրեսի քննարկմանն են ներկայացրել մի օրինագիծ, որում անհրաժեշտ է համարվում Հոլոքոստի, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանությունների, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության դատապարտումը: Ինչպես գրում է թուրքական «Զաման» թերթը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության կանխման եւ դատապարտման շուրջ համաձայնագրի ստորագրման տարեդարձի առնչությամբ ներկայացված տվյալ օրինագիծը Թուրքիայի հասցեին ուղղակի մեղադրանք չի պարունակում, քանի որ փաստաթղթում ոչինչ չի ասվում ցեղասպանություն իրագործած կողմի մասին: Սակայն, թերթի կարծիքով, եթե փաստաթղթից չհանվի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ապա, «հայկական հարցի» գաղափարները պաշտոնապես կընդունվեն ԱՄՆ Կոնգրեսի արձանագրություններում»: Այդ առնչությամբ Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների ասոցիացիան նամակ է հղել ԱՄՆ Կոնգրես, որտեղ «սխալ է համարում ցեղասպանության գաղափարները» եւ կոչ անում վերջին ժամանակներս լարված իրադրության պայմաններում չպաշտպանել այդ օրինագիծը, որը «կարող է վտանգել թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագան»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---