Ֆրանսիական Գվիանայում գործարկվել է եվրոպական նորագույն Vega հրթիռը

Ֆրանսիական Գվիանայում գործարկվել է եվրոպական նորագույն Vega հրթիռը

PanARMENIAN.Net - Եվրոպական նորագույն Vega հրթիռը գիտական արբանյակներով այսօր առաջին անգամ թռիչք է կատարել Ֆրանսիական Գվիանայի Կուրու կոսմոդրոմից: Ինչպես ՌԻԱ Նովոստիին է պատմել ՌԴ-ում Եվրոպական տիեզերական գործակալության ներկայացուցիչ Ռենե Պիշելը, հրթիռի գործարկումը տեղի է ունեցել սահմանված ժամկետում նոր մեկնարկային հարթակից:

LARES արբանյակը պետք է անջատվի հրթիռի գործարկումից 55 րոպե անց: ALMASat-1 տիեզերական սարքերը և CubeSat 7 միկրոարբանյակները պետք է անջատվեն LARES-ի ուղեծիր դուրս գալուց 15 րոպե անց:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---