ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 58-րդ նստաշրջանի շրջանակներում թուրքական կողմը մտադիր է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» թերթը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը: Նրա խոսքերով` Թուրքիան փորձում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այն դեպքում, եթե եռակողմ հանդիպումը չկայանա, թուրքական կողմը մտադիր է երկկողմ հանդիպումներ անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ առանձին-առանձին, նշել է Գյուլը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---