General Electric և Microsoft-ը համատեղ ձեռնարկություն կստեղծեն

General Electric և Microsoft-ը համատեղ ձեռնարկություն կստեղծեն

PanARMENIAN.Net - Ամերիկյան դիվերսիֆիկացված տեխնոլոգիական կոնցեռն General Electric և Microsoft ընկերությունները համատեղ ձեռնարկություն կստեղծեն առողջապահության ոլորտում: Դրա ստեղծման մասին թույլտվությունը հրապարակված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում:

Ըստ հաղորդագրության, ՀՁ-ն կմշակի պլատֆորմ բժշկական տվյալների հավաքման, մշակման, վերլուծության և փոխանցման համար, ինչպես նաև բժիշկներին օժանդակելու համար վերլուծական ինֆորմացիայի տարածմանը:

Դեռևս 2011թ դեկտեմբերի սկզբին GE և Microsoft հայտարարել են ՀՁ ստեղծման մասին: Ընկերություններ ունենալու են հավասար մասնաբաժիններ: GE կողմից ընկերության ստեղծմանը մասնակցելու է GE Healthcare դուստր ընկերությունը, որն աշխատում է աշխատում է բժշկական սարքավորումների ոլորտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---