Թուրքիան թույլ չի տա Իսրայելին ստանալ ՆԱՏՕ-ի ՀՀՊ հետախուզական տվյալները

Թուրքիան թույլ չի տա Իսրայելին ստանալ ՆԱՏՕ-ի ՀՀՊ հետախուզական տվյալները

PanARMENIAN.Net - Ըստ թուրքական Zaman-ի, Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի Իսրայելը չստանա երկրի տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի հավաքած տվյալները:

Թերթը գրում է, որ «Թուրքիան տևական բանակցություններ է ունեցել ամերիկացիների հետ, երաշխավորելու համար, որ տվյալները չեն ընկնի նախկին դաշնակից, իսկ այժմ թշնամու վերածված Իսրայելի ձեռքը»:

Մինչդեռ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հավաստիացրել է Իրանին, որ նա մտահոգության առիթ չունի, քանի որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---