Փարիզ. Ֆրանսիան չի պատրաստվում հարաբերությունները խզել Թուրքիայի հետ![]() 13 փետրվարի 2012 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան հաստատում է Թուրքիայի հետ համագործակցելու երկրի պատրաստակամությունը: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ում: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե ինչպես ԱԳՆ կմեկնաբանի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան պետք է դադարեցնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը` «հայկական կողմին աջակցելու համար», ԱԳՆ մամուլի ծառայությունում հայտարարել են, որ «Թուրքիան Ֆրանսիայի համար մնում է կարևոր գործընկեր»: «Մենք թուրքական իշխանությունների հետ համագործակցությունը շարունակում ենք նույն հունով»,-հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը: ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետը հայտարարել է այն մասին, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ցուցադրում է, որ Ֆրանսիան, ըստ էության, Ֆրանսիան «զբաղեցրել է ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի դիրք»: Ըստ նրա, նախորդ տարի Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին մի շարք հայտարարություններ է արել, որոնք ըստ էության, մատնանշում են, որ «Ֆրանսիան արդեն բացահայտորեն աջակցում է հակամարտության կողմերից մեկին»: Էրդողանի համոզմամբ, Ֆրանսիան «պետք է լքի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը»: Այդ դեպքում հակամարտության հիմնական միջնորդների դերը իրենց վրա կվերցնեն ԱՄՆ և Ռուսաստանը: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Որոշ ֆրանսիական սենատորներ Սահմանադրական խորհուրդ են դիմել օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպասվում է, որ Խորհուրդը որոշում կընդունի մինչև մարտի 1-ը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ դնել շրջանառության մեջ, եթե Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական ճանաչի հունվարի 23-ին Սենատի կողմից ընդունված օրինագիծը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |