ՀԱԿ-ը տեղափոխել է փետրվարի 17-ի հանրահավքը մարտի 1-ին

ՀԱԿ-ը տեղափոխել է փետրվարի 17-ի հանրահավքը մարտի 1-ին

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին նախատեսված Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը, եղանակային խիստ պայմանների պատճառով, ինչպես նաև ճանապարհային անվտանգության նկատառումներից ելնելով, կկայանա մարտի 1-ին: Այս մասին հայտնում է ՀԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Երևանում նոյեմբերի 25-ին կայացած ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ հաջորդ հանրահավաքը կկայանա 2012թ փետրվարին: Համաձայն ՀԱԿ-ի ներկայացուցիչների պնդումների, փետրվարի 17-ի հանրահավաքը պետք է սկիզբ դառնար գործող իշխանությունների դեմ մի շարք զանգվածային գործողությունների:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---