WikiLeaks-ի գաղտնի փաստաթղթեր հրապակողը կարող է դառնալ Նոբելյան մրցանակակիր

WikiLeaks-ի գաղտնի փաստաթղթեր հրապակողը կարող է դառնալ Նոբելյան մրցանակակիր

PanARMENIAN.Net - Ամերիկացի զինծառայող Բրեդլի Մեննինգը, ով ձերբակալվել է WikiLeaks կայքում տեղադրված գաղտնի ինֆորմացիան հրապարակելու համար, առաջադրվել է Նոբելյան մրցանակի ԱՄՆ հետազոտական կենտրոնի կողմից:

Մեննինգը ռազմական դատարանի առջև կկանգնի փետրվարի 23-ին: Նա մեղադրվում է ավելի քան 250 հազար գաղտնի փաստաթղթերի ինֆորմացիան անօրինական կերպով ստանալու մեջ: Դրանց թվում նաև` Իրաքի և Աֆղանստանի պատերազմենրի հետ կապված փաստաթղթեր:

Մեննինգի դեմ ներկայացվել է 22 մեղադրանք: Դատական նիստը տեղի կունենա Մերիլենդում` Ֆորտե-Միդի, Ազգային անվտանգության գործակալության շտաբի ռազմական բազայում: Ամենայն հավանականությամբ, նա կդատապարտվի ցմահ ազատազրկման:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---