Aeroflot Оpen շախմատային փառատոնի 7-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար![]() 14 փետրվարի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Aeroflot Оpen շախմատային փառատոնի 7-րդ տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Քսաբ Բալոգի նկատմամբ` Հունգարիա, Վլադիմիր Հակոբյանը` Էշան Գաեմ Մակհամիից` Իրան: Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Չադ Սանդիպանի նկատմամբ` Հնդկաստան: 7-րդ տուրից հետո Մելքումյանն ունի 5 միավոր և հայտնվել է 5-րդ հորիզոնականում, Գրիգորյանը 4.5 միավորով 21-րդ հորիզոնականում է, իսկ Հակոբյանը 4 միավորով` 34-րդ: Մրցաշարի առաջատարն է Մատեուզ Բարտելը` Լեհաստան: Նա ունի 5.5 միավոր: Aeroflot Оpen-ի մրցանակային ֆոնդը 125.000 եվրո է: Երեք Open մրցաշարեր կազմվելու են մասնակիցների վարկանիշերին համապատասխան: Մրաշարերեն անցկացվելու են շվեյցարական համակարգով` 9 տուրերով: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում А խումբը, որտեղ վարկաիշը 2550-ից բարձր պետք է լինի և որին հաճախ մասնակցում են մի շարք Էքստրա-դասի շախմատիստներ: Փառատոնին Open մրցաշարերից բացի, անցկացվելու է նաև բլից մրցաշար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |