Ապրելու համար ամենաթանկ քաղաք է ճանաչվել Ցյուրիխը

Ապրելու համար ամենաթանկ քաղաք է ճանաչվել Ցյուրիխը

PanARMENIAN.Net - Worldwide Cost of Living հերթական հետազոտության արդյունքում, որն անցկացվել է Economist Intelligence Unit կողմից, պարզ է դարձել, որ աշխարհում ամենաթանկ քաղաքը Ցյուրիխն է, որին հետևում են Տոկիոն և Ժնևը:

Աշխարհի ամենաթանկ քաղաքների 20-կի մեջ ներառվել են ավստրալական Սիդնեյը, Մելբուրնը: Բնակվելու համար, գների տեսանկյունից, դրանք ավելի անբարենպաստ են, քան Լոնդոնը, Հոնկոնգը, Հռոմը կամ Բեռլինը:

Շվեյցարական ֆրանկը, ներդրողների համար «խաղաղ ապաստան» է ֆինանսական անորոշության պայմաններում: Այն եվրոյի համեմատ ամրապնդվել է 30 տոկոսով:

EIU հետազոտության մեջ ներառվել են աշխարհի 130 քաղաքներ, իսկ գների համեմատությունը արվել է 160 կատեգորիաներում` ներառյալ հագուստը, սնունդը, փոխադրամիջոցները, բնակարանի վարձը և անգամ մասնավոր դպրոցներում ուսման վարձը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---