Մինչև տարվա վերջ Գյումրիում, հավանաբար, կավարտվի երկրորդ կաթողիկե եկեղեցու կառուցումը![]() 14 փետրվարի 2012 - 14:42 AMT PanARMENIAN.Net - 2012 թ-ի վերջում, հավանաբար, ավարտվելու է Հայ Կաթողիկե եկեղեցու կառուցումը Գյումրի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց Գյումրու եկեղեցու հոգևոր սպասավորներից մեկը: Նրա խոսքով շինարարական աշխատանքները սկսվել են 2010 թ-ին և այժմ արդեն հերթը հասել է գմբեթի կառուցմանը: Գյումրում արդեն կա մեկ եկեղեցի, որտեղ կատարվում են բոլոր արարողակարգերը: Երևանի Քանաքեռ թաղամասում կա մատուռ, և Կաթողիկե եկեղեցին արդեն Երևանում եկեղեցի կառուցելու թույլտվություն է ստացել: Հայաստանում կա ավելի քան 250 հազարանոց կաթոլիկ համայնք: Նրանցից շատերը բնակվում են Շիրակի մարզում: Հայ կաթոլիկներ կան նաև Ախալքալաքից և Ախալցխայից Հայաստանի Հանրապետություն վերաբնակեցված, ինչպես նաև Արևմտյան Հայաստանից գաղթաց հայերի մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |