Բնապահպան .ՇՄԱՓ-ը թույլ է տալիս առանց քաղաքացիների համաձայնության բետոնապատել քաղաքը14 փետրվարի 2012 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր մի խումբ բնապահպան-ակտիվիստներ Մաշտոցի այգուց երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայրը: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են չստորագրել և Աժ վերադարձնել Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին օրինագիծը (ՇՄԱՓ): «Այս օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի և այլ կոնվեցիաներին: Այս օրինագիծը չի նախատեսում որոշումների կայացմանը հասարակության իրական մասնակցության հնարավորություն»,- ասաց «Էկոդար» ՀԿ-ի անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը: Իրավաբանի խոսքով՝ համաձայն օրինագծի, մասնագիտական եզրակացություն տրվում է միայն «Ա» և «Բ» կատեգորիաներով նախատեսված գործունեության համար: Անտառահատումներն ընդգրկված են «Գ» կատեգորիայում, որում ընդգրկված գործողությունները պետական փորձաքննություն չեն անցնում, մասնագիտական եզրակացություն չի տրվում: «Նշանակում է՝ այս օրենքը թույլ է տալիս առանց քաղաքացիների համաձայնության բետոնապատել քաղաքը»,-ավելացրեց իրավաբանը: Բնապահպաններն իրենց բողոք-նամակը և 600-ից ավել քաղաքացիների ստորագրությունները փոխանցել են նախագահ Սերժ Սարգսյանին: Մասնակիցները հույս հայտնեցին, որ 13 օրվա ընթացքում կստանան պատասխան նամակը: «Կամ պետք է նախագահը ստորագրի, կամ օրինագիծն ուղարկվի ԱԺ: Ստորագրելու դեպքում մենք մեր բողոքը չենք դադարեցնելու, շարունակելու ենք: Կդիմենք Օրհուսին , ինչպես նաև Սահմանադրական դատարան, իսկ եթե ուղարկվի ԱԺ, այնտեղ արդեն մենք կներկայացնենք մեր հիմնավորված պահանջները»,-վերջում հավելեց Արթուր Գրիգորյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |