Սարկոզին պաշտոնապես կհայտարարի իր թեկնածությունն առաջադրելու մասին փետրվարի 15-ին

Սարկոզին պաշտոնապես կհայտարարի իր թեկնածությունն առաջադրելու մասին փետրվարի 15-ին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլյա Սարկոզին պաշտոնապես կհայտարարի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու մասին փետրվարի 15-ին, գրում է RBC-ին:

Հեռարձակման հստակ ժամանակը հայտնի չէ, սակայն TF1 հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտնել են, որ դա կլինի լուրերի երեկոյան թողարկման ժամանակ:

Փետրվարի 16-ին Անսի քաղաքում տեղի կունենա նրա առաջին նախընտրական հանրահավաքը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ. ապրիլ-մայիսին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---