Բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ

Բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2012թ. փետրվարի 16-ին կսկսվի «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի դատավարությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութություն): Դատախազությունից հայտնում են, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար:

2010-2011թթ. թվով 3 քաղաքացիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Արմավիրի մարզի դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Արմավիրի մարզպետին` առաջարկելով միջոցներ ձեռնարկել արձանագրված իրավախախտումները բացառելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---