Լիբերմանը նախազգուշացնում է. Իսրայելն անպատասխան չի թողնի Դելիի և Թբիլիսիի ահաբեկչությունները![]() 14 փետրվարի 2012 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը հաջորդ շաբաթ հանդիպելու է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ, որը պաշտոնական այցով ժամանելու է Իսրայել: Երեկ երեկոյան Լիբերմանը զրուցել է Հնդկաստանի և Վրաստանի դեսպանների հետ: Նրա խոսքով, կատարված դեպքերը չեն ընկճել նրանց բարոյական ոգին, այլ ամրապնդել են իրենց պարտականությունները կատարելոււ վճռականությունը: Երեկ Հնդկաստանի ԱԳՆ ղեկավար Սոմանահալլի Մալաիա Քրիշնան զանգահարել է Լիբերմանին Նյու Դելիում տեղի ունեցած ահաբեկչության առիթով իր հուզումը հայտնելու համար: Նյու Դելիում և Թբիլիսիում Իսրայելի դեսպանների վրա հարձակման հետևանքով աշխարհի բոլոր իսրայելական ներկայացուցչություններում անվտանգությունը հասել է ամենաբարձր մակարդակի: Իսրայելական ԶԼՄ-ներում տված հարցազրույցում Լիբերմանը հայտարարել է, որ հայտնի է, թե ով է կանգնած Դելիի և Թբիլիսիի ահաբեկչությունների ետևում, և Իսրայելն անպատասխան չի թողնի այդ գործողությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |