«Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յըլդըրըմին 147 տարվա ազատազրկում է սպառնում![]() 14 փետրվարի 2012 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Թուրքիայում տեղի կունենա դատավարություն, որի ժամանակ կդիտարկվի տեղի ֆուտբոլային առաջնությունում պայմանագրային հանդիպումների կազմակերպման և կոռուպցիայի մասին գործը: Մեղադրյալը «Ֆեներբախչե» ակումբի նախագահ Ազիզ Յըլդըրըմն է: Ազիզ Յըլդըրըմին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի առաջնությունում պայմանագրային հանդիպումների կազմակերպման և կոռուպցիայի կասկածով: Դատախազները նրա համար 147 տարվա ազատազրկում են պահանջում, հաղորդում է newsru.com-ը: 2011թ. դեկտեմբերին թուրք պատգամավորները ֆուտբոլում կոռուպցիայի համար պատժի մասին օրենք ընդունեցին: Այն պետք է 12-ից մինչև 3 տարի դարձներ ազատազրկման առավելագույն ժամկետը նրանց համար, ովքեր մեղավոր կճանաչվեին պայմանագրային հանդիպումների կազմակերպման մեջ, սակայն Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վետո դրեց այդ օրինագծի վրա:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |