Լույս է տեսել Շիրազի անտիպ ստեղծագործությունը` «Անի» պոեմը

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայվել Հովհաննես Շիրազի անտիպ ստեղծագործությունը` «Անի» պոեմը` ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանի խմբագրությամբ:

«Անի» պոեմը, որին հեղինակը տվել է «պատմափիլիսոփայական պոեմ» ժանրային բնութագիրը, հզոր արվեստով պատկերում է 11-րդ դարի առաջին կեսի իրադարձությունները, երբ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը հայտնվել էր թշնամու պաշարման մեջ, և գործում էին ներքին պառակտիչ ուժերը:

«Անի» պոեմը գրվել է ստալինյան ժամանակներում` 1950-51 թվականներին, և հանդիպել է լուրջ դիմադրության: Գրքի խմբագրի խոսքերով` բանաստեղծի գրչակիցներն ու քննադատները մեղադրանքներ են առաջադրել նրան` պնդելով, թե Շիրազն իրավունք չուներ գրելու «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», իսկ արդեն անկախ Հայաստանում Հ. Շիրազի այս և մյուս գործերը չտպագրելն ու անտարբերության մատնելը որևէ արդարացում չունեն, հայտնում է ԵՊՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---