Սյունիքում և Ղարաբաղում կբացեն միջին հզորության ՀԷԿ-եր![]() 14 փետրվարի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորությամբ սլովական պատվիրակության այցի արդյունքում ստորագրվել են պայմանագրեր էներգետիկայի և կրթության ոլորտում համագործակցության մասին: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի Հայկական կազմակերպությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Մասնավորապես, ստորագրվել են պայմանագրեր Գորիսի և Ստեփանակերտի համալսարանների հետ Սլովակիայի «Սկալիցա» համալսարանի ուսանողների փոխանակության մասին: «Մենք նաև պլանավորում ենք անցկացնել համատեղ ֆորումներ և համաժողովներ Սլովակիայում Հայաստանի և Արցախի ուսանողների մասնակցությամբ»,- ասել է Գրիգորյանը: Ինչ վերաբերվում է էներգետիկայի ոլորտին, ինչպես նշել է Գրիգորյանը, ներկա այցի ընթացքում տեղի է ունեցել Ղարաբաղում փոքր ՀԷԿ բացում, որը կառուցվել է սլովակ և չեխ ձեռնարկատերերի ու ընկերությունների աջակցությամբ: «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Սյունիքում և Ղարաբաղում 50 մՎտ ընդհանուր հզորությամբ երկու ՀԷԿ-երի շինարարության մասին»,- նշել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |