Երևանում կկառուցվի «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն![]() 14 փետրվարի 2012 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու փետրվարի 14-ին գումարված յոթերրորդ նստաշրջանի առաջին նիստում միաձայն կողմ քվերակությամբ հաստատվել է մայրաքաղաքի Աբովյան պուրակին հարակից հատվածում «Սամարտ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասից Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հարակից համարժեք հողամասի հետ փոխանակելու նախագիծը: Քաղաքապետարանից հայտնում են, որ տեղում`Աբովյան հրապարակին հարող զբոսայգու հարակից տարածքում նախատեսվում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի կառուցումը։ Նախագծի հետ կապված քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մշակութային կենտրոնի կառուցումը չի ընդգրկում պուրակի կանաչ և ընդհանուր օգտագործման գոտիները: «Մայրաքաղաքում այսօր սկսվել և ընթանում է ծառերի համարակալման և կանաչ գոտիների գույքագրման գործընթաց, ինչից ելնելով նաև թանագարան-մշակութային կենտրոնի հարակից տարածքում գտնվող բոլոր ծառերը ևս կգույքագրվեն: Կենտրոնի կառուցման վերաբերյալ որոշումը կայացվել է բազմաթիվ հասարակական քննարկումների արդյունքում»,-նշել է Տարոն Մարգարյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |