Ալլա Ջիոևան որոշել է հեռանա՞լ քաղաքականությունից

Ալլա Ջիոևան որոշել է հեռանա՞լ քաղաքականությունից

PanARMENIAN.Net - Հարավօսական ընդդիմության առաջնորդ Ալլա Ջիոևան չի բացառում, որ կթողնի քաղաքականությունն ու քաղաքական ապաստան կորոնի Հարավային Օսեթիայից ու Ռուսաստանից դուրս, հայտնում է ՌԲԿ-ն: «Ես, անշուշտ, միշտ հասկացել եմ, որ քաղաքականությունը դա կոնֆետ չէ, սակայն, երբեք չեմ մտածել, որ այնտեղ այդքան կեղտ ու դաժանություն կա: Իշխանությունը պետք է արյան վրա կառուցել, իսկ ես չեմ կարող: Այսօր ես կարծում եմ, որ դա իմը չէ»,-ասել է նա:

Ներկայումս Ջիոևան մտածում է Հարավային Օսեթիան լքելու մասին: «Չեմ ցանկանում ապրել մի երկրում, որտեղ ես իրավունքներ չունեմ, որտեղ նախագահական ընտրությունների հաղթողից ինձ կարող են վերածել քրեական տարրի»,-ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---