Անդրեյ Սոռոկինը պատրաստ է խթանել ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության ամրապնդումը14 փետրվարի 2012 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սոռոկինին: Բաղդասարյանը շնորհավորել է Սոռոկինին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում դեսպանն իր փորձով նոր թափ կհաղորդի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությանը: Անդրել Սոռոկինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել պարբերական հանդիպումների և քննարկումների միջոցով խթանել տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները և ըստ ամենայնի նպաստել ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության հետագա խորացմանը: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի լայն շրջանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |