ԱՄՆ դեսպանատուն. Բաքվում նոր դեսպանի նշանակման շուրջ խորհրդակցությունները շարունակվում են14 փետրվարի 2012 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ խորհրդակցություններ են ընթանում նախկին դեսպան Մեթյու Բրայզային փոխարինող դիվանագետի թեկածության շուրջ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Քիս Բինը: «Հերթական թեկնածուի մասին հայտարարությունը կանի Սպիտակ տունը»,-ասել է Քիս Բինը: Այն բանից հետո, երբ տեղը թափուր էր մնացել մեկ տարվա ընթացքում, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2010թ. Ադրբեջանում դեսպան նշանակեց Մեթյու Բրայզային: Սակայն, Սենատը չքվեարկեց Բրայզայի օգտին և Բրայզան 2011թ. դեկտեմբերին ստիպված էր վերադառնալ Նահանգներ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ադրբեջանի գծով աշխատանքային խմբի համանախագահ Դեն Բորենը իր հայտարարության մեջ կոչ է արել Սպիտակ տանը նոր թեկնածություն առաջադրել դեսպանի պաշտոնում, իսկ Սենատին՝ հաստատել այն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |