Նաիրա Զոհրաբյանը բելառուսական պատվիրակների հետ քննարկել է փոխգործակցության զարգացման հեռանկարները

Նաիրա Զոհրաբյանը բելառուսական պատվիրակների հետ քննարկել է փոխգործակցության զարգացման հեռանկարները

PanARMENIAN.Net - Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը` համանախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ, այցելել է Երևան: Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպել են մի շարք բարձրաստիճան անձանց հետ:

Բելառուսի Ազգային Ժողովի Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը այսօր ընդունեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք երկկողմ հարցեր` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական դրությանը: Մասնավորապես, խորհրդարանականներն անդրադարձել են Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Բելառուսի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանին միջազգային կառույցներում բելառուսական խնդիրներն առաջ տանելու գործում աջակցության համար:

Պատվիրակները ծանոթացել են նաև Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքին, որպեսզի հետագայում հայկական փորձը կիրառեն Բելառուսում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---