Բրազիլիայի ոստիկանները դադարեցրել են գործադուլը. դիմակահանդեսը տեղի կունենա![]() 14 փետրվարի 2012 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանները, հրշեջներն ու փրկարարները, որոնք անցյալ ուրբաթ օրը գործադուլ էին հայտարարել աշխատավարձի և սոցիալական նպաստների բարձրացման պահանջով, որոշել են աշխատանքի դուրս գալ ավանդական դիմակահանդեսի նախաշեմին, որը սկսվում է փետրվարի 17-ին: Գործադուլը հանցավորության ալիք է հրահրել. հաճախացել են գողություններն ու սպանությունները: Փողոցների պարեկությունն իրականացվում էր գործադուլին չմասնակցող ոստիկանների, ինչպես նաև մունիցիպալ պահակախմբի ուժերով: Բրազիլիայի իշխանությունները ձերբակալել են գործադուլի կազմակերպիչ 29 հոգու: Ռիոյի քաղաքապետարանի տվյալների համաձայն, քաղաքի փողոցներ են դուրս եկել արդեն ավելի քան 100 փողոցային նվագախմբեր` զուգված արտիստների, զբոսաշրջիկների և տեղի բնակիչների ուղեկցությամբ: Հիմնական մայրուղիները, ըստ ավանդույթի, փակվել են զբոսնողների հարմարավետության համար, հաղորդում է Euronews-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |