Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 18-ին

Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 18-ին

PanARMENIAN.Net - Երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը` փետրվարի 18-ին: Այդ մասին հաղորդել է Reuters-ը` հղում կատարելով Whigham Funeral Home թաղման բյուրոյի ներկայացուցիչներին:

Երգչուհին կթաղվի Նյու Ջերսի նահանգի Նյուարքի «Նյու Հոուփ» բապտիստական եկեղեցում:

Վեց անգամ «Գրեմմիի» արժանացած երգչուհին վախճանվեց 48 տարեկան հասակում Լոս Անջելեսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցում ԱՄՆ այդ ամենահեղինակավոր երաժշտական մրցանակի հանձնման 54-րդ արարողության նախօրեին:

Նրա հյուրանոցային համարում մի քանի տուփ դեղ է հայտնաբերվել, որը դուրս է գրվում միայն դեղատոմսով:

Որոշվել է դեռևս չհրապարակել դիահերձման արդյունքները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---