ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 5 տարվա ընթացքում ծրագրում է 5 միլիարդ դոլար տնտեսել14 փետրվարի 2012 - 20:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հինգ տարվա ընթացքում ծրագրում է հինգ միլիարդ դոլար տնտեսել սպառազինության և տեխնիկայի գնման և մշակման ծրագրերի վերակազմակերպման կամ փակման հաշվին, հաղորդում է Defense News-ը: ԱՄՆ բանակի ներկայացուցիչ Բարբարա Բոնեսսի խոսքով` 1,4 միլիարդ դոլար կհաջողվի տնտեսել 1471 միջին մարտական ավտոմեքենաների գնումը վաղաժամկետ ավարտելու դեպքում: Մոտ 900 միլիոն դոլար ծրագրվում է տնտեսել «Համմեր» բազմանպատակ ավտոմեքենաների արդիականացման ծրագիրը փակելու հաշվին: Եվս 1,2 միլիարդ ծրագրվում է հինգ տարվա ընթացքում տնտեսել Boeing միջին բարձրության հետախուզական ինքնաթիռների շինարարության ծրագիրը փակելու դեպքում: Փակման են ենթակա նաև JPALS (ինքնաթիռների ճշգրիտ վայրէջքի համակարգ), LRAS3 (հետախուզական ստորաբաժանումների դիտորդական համակարգ) և մի շարք այլ ծրագրեր: 10 տարվա ընթացքում Պենտագոնը մտադիր է պաշտպանական ծախսերն ընդհանուր առմամբ կրճատել 487 միլիարդ դոլարով, որից 259 ծրագրվում է տնտեսել մոտակա հինգ տարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |