Իրանի անմիջական մասնակցությունն ահաբեկչություններին անվիճելի է, գտնում է Իսրայելի դեսպանը![]() 14 փետրվարի 2012 - 20:35 AMT PanARMENIAN.Net - «Իրանի մասնակցությունն ահաբեկչություններին, այդ թվում` երեկ Դելիում և այսօր Բանգկոկում, անվիճելի է»: Այդ մասին ԱՊԱ-ին է հայտնել Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխաէլ Լավոն Լոտեմը: Նրա խոսքով` Իրանն աղետալի դրության մեջ է. «Նրա ռազմական միջուկային ծրագիրը համընդհանուր ճանաչում ստացած փաստ է: Իրանի հանցակիցներ ՀԱՄԱՍ-ն ու Հըզբոլլահը ճնշման տակ են գտնվում, իսկ Սիրիայում նրա դաշնակից Ասադը շարունակում է սպանել իր մարդկանց: Այսպիսով այդ երկրին էլ ի՞նչ է մնում անելու: Միայն շարունակել հարձակումները»,- հայտնել է Լոտեմը: Բաքվում Իսրայելի դեսպանատան անվտանգության մասին հարցին դեսպանը պատասխանել է. «Մենք բացարձակապես հանգիստ ենք և վստահ մեր անվտանգության հարցում, պետք է անհանգստանան նրանք, ովքեր կազմակերպում են ահաբեկչությունները»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |