Իրաքում տոնեցին ամերիկյան զորքերի դուրսբերումը![]() 14 փետրվարի 2012 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Մահդի բանակը Բաղդադի Սադր Սիթի թաղամասում շքերթ է անցկացրել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պատվին, որոնք վերջնականապես լքեցին Իրաքը: Իրաքյան շիաների առաջնորդ Մուքթադա աս-Սադրը, որը հանդես է գալիս ԱՄՆ քաղաքականության դեմ, շնորհավորել է Մահդի բանակին այսպես կոչված «հաղթանակի» առթիվ: Ներկա դրությամբ աս-Սադրի գտնվելու վայրն անհայտ է: «Ազատագրման և դիմադրող ուժերի հաղթանակի փառատոնը» կազմակերպվել է անցյալ տարվա դեկտեմբերին Իրաքից ամերիկյան զորքերի լիակատար հեռացման պատվին: ԱՄՆ բանակի զորքերը երկրում գտնվում էին գրեթե 9 տարի` սկսած 2003թ. կոալիցիոն ուժերի ներխուժումից Իրաք: «Ամերիկացիները գտնում էին, որ այստեղ նրանց կդիմավորեն ծաղիկներով, և որ ծերերն ու երեխաները ողջունելու են նրանց: Իսկ մենք գիտեինք, որ նրանց դիմավորելու են փամփուշտներով ու քարերով, և այդպես էլ եղավ: Զենքի շաչյունը խլացրեց և վախեցրեց նրանց, նրանք չկարողացան կանգնեցնել մեզ: Այդ իսկ պատճառով էլ ստիպված էին հաղթված հեռանալ»,- ասել է իրաքյան շիաների առաջնորդ Մուքթադա աս-Սադրը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |