Նիգերիայի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել

Նիգերիայի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Ռումբ է պայթել Նիգերիայի կենտրոնում գտնվող Քադուն քաղաքում, երեքշաբթի օրը հաղորդել է The Guardian բրիտանական թերթը: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չկա:

Ոստիկանությունից հաղորդել են, որ պայթյունի վայրից ոչ շատ հեռու գտնվող բնակելի թաղամասում ևս մի քանի չպայթած ռումբ է հայտնաբերվել:

Իշխանությունները գտնում են, որ ռումբի պայթյունը կարող էին կազմակերպել «Բոքո հարամ» իսլամիստական խմբավորման ներկայացուցիչները: Խմբավորումը հանդես է գալիս Նիգերիայում աշխարհիկ իշխանության տապալման և շարիաթական պետության հռչակման կողմից, նշում է The Guardian-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---