Իտալիայում բացվել է Սան Ռեմոյի երաժշտական փառատոնը

Իտալիայում բացվել է Սան Ռեմոյի երաժշտական փառատոնը

PanARMENIAN.Net - Իտալական երգի հանրահայտ Սառ Ռեմոյի փառատոնը 62-րդ անգամ տեղի կունենա «Արիստոն» թատրոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մրցույթի առաջին օրը, որը կտևի մինչ փետրվարի 18-ը, հեռարձակվել է իտալական Rai հեռուստատեսության առաջին պետական ալիքով, որտեղ ուղիղ եթերոմ կհեռարձակվեն նաև մյուս համերգները: Մրցույթին մասնակցում են միայն իտալերեն լեզվով կատարվող երգեր, որոնք մինչ այդ չեն կատարվել: Առաջին օրը բեմ դուրս եկավ որպես հյուր հրավիրված Ադրիանո Չելենտանոն, որը կատարեց իր մի քանի երգերը, ինչպես նաև անդրադարձավ Իտալիայի տնտեսական խնդիրներին, քննադատեց եկեղեցին, լրագրողներին ու քաղաքական գործիչներին: Չելենտանոն դարձել է այս մրցույթի հաղթողը 1970թ.: Առաջին անգամ Սան Ռեմոյի փառատոնը տեղի է ունեցել 1951 թվականին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---