Մեքսիկայում ձերբակալել են մետամֆետամինի խոշորագույն արտադրողին

Մեքսիկայում ձերբակալել են մետամֆետամինի խոշորագույն արտադրողին

PanARMENIAN.Net - Մեքսիկայի իշխանությունները երեքշաբթի օրը` փետրվարի 14-ին, հայտարարել են մետամֆետամինի խոշորագույն արտադրողի ձերբակալման մասին, հաղորդում է Associated Press-ը: Մեքսիկական ոստիկանների հաղորդմամբ` ձերբակալված 43-ամյա Հայմե Հերրերան «Սինալոա» միավորման համար մետամֆետամինի հիմնական արտադրողներից էր: Բացի Մեքսիկայից հանցագործին երկար ժամանակ որոնում էին Միացյալ Նահանգների իշխանությունները, որտեղ ուղարկվում էր նրա արտադրած թմրանյութերի մեծամասնությունը:

«Սինալոա» միավորումը Մեքսիկայի տարածքում նման տեսակի առավել հզոր հանցավոր կազմակերպությունն է, որը վերահսկում է այդ երկրից ԱՄՆ մատակարարվող թմրանյութերի մեկ երրորդը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---